«Էվերթոնի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին ամփոփել է ԱՊԼ 15-րդ տուրում «Շեֆիլդ Յունայթեդի» դեմ հաղթանակը (1: 0):
«Մեր ֆուտբոլիստները լավ էին պաշտպանվում, և երբ առիթ ստեղծվեց, մենք կարողացանք գոլ խփել: Յուրաքանչյուր խաղ իսկապես դժվար է: «Շեֆիլդ Յունայթեդը» լավ թիմ է: Շատ ուրախ ենք, որ երկրորդ տեղում ենք: Մենք դա չէինք սպասում մրցաշրջանի սկզբում, բայց ուզում ենք այստեղ մնալ:
Մենք լավ կազմ ունենք, շատ կարևոր խաղացողներ ապաքինվել են վնասվածքներից: Այս ֆուտբոլիստների հետ մենք դեռ կարող ենք իսկապես լավ մրցաշրջան անցկացնել, պետք չէ մտածել հունվարին տրանսֆերային պատուհանի մասին: Հաջորդ խաղը երկու օրից է, մենք առաջ ենք շարժվում»,-Անչելոտիի խոսքերն է փոխանցում Goal-ը: