«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ֆիլ Ֆոդենը գտնվում է Մադրիդի «Ռեալի» ուշադրության կենտրոնում: Այս մասին տեղեկացնում է Mirror-ը:
Աղբյուրի համաձայն, Իսպանիայի գործող չեմպիոնները ուշադիր հետեւում են Ֆոդենի ելույթներին և ավելի են համոզվում, որ հաջորդ տարի պետք է ձեռք բերել անգլիացուն: 20-ամյա կիսապաշտպանը գնալով ավելի քիչ խաղաժամանակ է ստանում անգլիական թիմում:
Այս մրցաշրջանում Ֆոդենը «Մանչեսթեր Սիթիի» կազմում անցկացրել է 18 խաղ բոլոր մրցաշարերում ՝ դառնալով 5 գոլի ու 4 գոլային փոխանցման հեղինակ: Նրա պայմանագիրը «քաղաքացիների» հետ ուժի մեջ է մինչեւ 2024 թվականի ամառը: