ՈՒԵՖԱ-ն հրապարակել է Եվրոպայի չեմպիոնների գավաթի և Չեմպիոնների լիգայի ամբողջ պատմության վարկանիշային աղյուսակը (1955-2020):
Ակումբները դասակարգվում են ըստ իրենց միավորների (երկու միավոր հաղթանակի համար, մեկ միավոր՝ ոչ-ոքիի համար): Նաև հաշվի են առնվում ընտրական փուլերի և փլեյ-օֆֆի հանդիպումները, հայտնում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
Չեմպիոնների լիգայի պատմության մեջ լավագույն ակումբը Մադրիդի «Ռեալն» է, որը ռեկորդային՝ 13 անգամ դարձել է մրցանակակիր: Երկրորդ տեղը զբաղեցնում է «Բավարիան», երրորդը ՝ «Բարսելոնան»: