Երբ խոսում ենք ֆուտբոլային աշխարհի ներկայացուցիչ քաղաքական գործիչների մասին, սովորաբար հիշում ենք Կախա Քալաձեին, ով Թբիլիսիի քաղաքապետն էր, և Ջորջ Վեային ՝ 2018 թվականից Լիբիայի Նախագահ:
Այժմ նրանց կարող է միանալ նաև Խոսե Լուիս Չիլավերտը. Դարպասապահ-ռմբարկուն առաջադրել է իր թեկնածությունը Պարագվայի նախագահի պաշտոնում: Twitter-ում Չիլավերտը տեղադրել է քարոզարշավի պաստառ. «Chila Presidente 2023. Հպարտ եմ, որ պարագվայցի եմ»:
Ընտրությունները Պարագվայում կանցկացվեն երկու տարի հետո ՝ 2023 թվականին: Չիլավերտը առաջիններից է, ով առաջադրեց իր թեկնածությունը, չնայած Չիլան հայտարարել էր իր ցանկությունը առաջադրվել 2020-ի ամռանը: «Դադարեցրեք անպատժելիությունը, դադարեցրեք կոռուպցիան, բավական է թալանել Պարագվայի բնակչությանը», – այսպես կարելի է հակիրճ ձևակերպել լեգենդար դարպասպահի ծրագիրը: Այս մասին գրում է Sports.ru-ն։
Չիլավերտը ոչ միայն ցանկանում է հայտնվել լրատվամիջոցներում, նա իսկապես ուսումնասիրել է քաղաքական իրավիճակը: 1999-ին դարպասապահը հրաժարվեց մասնակցել տնային Copa America-ին․ այն ժամանակ Խոսե Լուիսը քննադատեց կառավարությանը այն բանի համար, որ այդ գումարներն ուղարկվել են ֆուտբոլ, այլ ոչ թե կրթության ոլորտ: Եվ նույնիսկ այդ ժամանակ, 90-ականների վերջին նա խոստացավ, որ կդառնա քաղաքական գործիչ ՝ իրավիճակը շտկելու համար:
Չիլավերտը հաճախ կոշտ է խոսում քաղաքական գործիչների մասին. նա Պարագվայի պատգամավորներին անվանել է անգործունակ, խաբեբա և կոռումպացված։ Ըստ դարպասապահի ՝ երկիրը խեղդվել է աղքատության մեջ քաղաքական գործիչների պատճառով:
Չիլավերտը Պարագվայի ազգային հավաքականի կազմում մասնակցել է 2 աշխարհի առաջնությունների (1998 և 2002 թվականներին):
Երկար ժամանակ համարվել է ֆուտբոլի պատմության ամենաարդյունավետ դարպասապահը: Իր կարիերայի ընթացքում խփել է 62 գոլ: Սակայն Չիլավերտին գերազանցել է բրազիլացի Ռոժերիո Սենան: