Եվրոպական խաղերի բրոնզե մեդալակիր Կարեն Տոնականյանը պրոֆեսինոալ ռինգում իր նորամուտը նշանավորեց գեղեցիկ հաղթանակով:
Մոսկվայի «Կռիլյա սովետով» արենայում կայացած «Շամո Բոքսինգ» ընկերության պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոյի ժամանակ, Տոնականյանը նոկաուտով հաղթեց բելառուս Անդրեյ Իսաևին, ով ժամանակին եղել է WBF և IBF վարկածներով ինտերկոնտինենտալ գոտու չեմպիոն, նաև WBO վարկածով Ասիայի չեմպիոն:
Իր դեբյուտային մենամարտում Կարեն Տոնականյանը շատ վստահ տեսք ուներ, նա նախաձեռնողի դերում էր ու մեկնարկից մրցակցին սեղմել էր ռինգի պարաններին:
Արդեն առաջին ռաունդում Իսաևը մի քանի անգամ զգաց հայ մարզիկի հարվածի ուժը, իսկ 2-րդ ռաունդում Տոնականյանի հարվածաշարից հետո բելառուս մարզիկը բռնցքամարտի լեզվով ասած պարզապես լողաց ռինգում և մրցավարը մրցակցի առողջությունունից ելնելով արագ կանգնեցրեց մենամարտը:
Հաղթանակից հետո Տոնկանյանը ռինգ վերադարձավ հայոց եռագույնով:
Հայ մարզիկի մենամարտին տեղում հետևում էր նաև Բռնցքամարտի հայկական ազգային ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանը, ում նախաձեռնությամբ հայ մարզիկը երկշաբաթյա ուսումնամարզական հավաք էր անցկացրել Վլադիկավկազում: