Ռուսաստանի հավաքականի և «Զենիթի» նախկին կիսապաշտպան Ռոման Շիրոկովը դատապարտվել է 100 ժամ հասարակական աշխատանքի, տեղեկացնում է Chempionat.com-ը:
Բացի այդ, նախկին ֆուտբոլիստը ստիպված կլինի 100.000 ռուբլի վճարել:
Հիշեցնենք, որ ընկերական հանդիպման ընթացքում Շիրոկովը լեզվակռվի մեջ էր մտել մրցավարի հետ և հարվածել նրա դեմքին:
Հավելենք, որ Շիրոկովը Ռուսաստանի հավաքականի կազմում մասնակցել է 57 հանդիպման և դարձել է 13 գոլի հեղինակ: