Աշխարհի 8-րդ ռակետ Անդրեյ Ռուբլյովը խոսել է Ռոջեր Ֆեդերերի վերադարձի մասին ու պատմել, թե ինչ է իրենից ներկայացնում Ռաֆայել Նադալի դեմ պայքարելը։
«Նադալի դեմ խա՞ղը։ Ես չկարողացա դիմանալ ճնշմանը։ Երբ հանդիպման սկզբում (ATP-ի ամփոփիչ մրցաշարում/խմբ․) սկսեցի ցույց տալ էմոցիաներս, հասկացա, որ սա վերջն է։ Երբ հասկանում ես, որ խաղում ես Ռոլան Գարոսի 13-ակի չեմպիոնի հետ, մտածում ես, որ գոնե մեկ անգամ դու էլ պետք է հաղթես Մեծ սաղավարտի մրցաշարում։
Ֆեդերերի վերադա՞րձը։ Ես անհամբերությամբ եմ սպասում, թե ինչ մարզավիչակ է նա հավաքելու։ Պատմության մեջ երբեք չի եղել, որ 39 տարեկան խաղացողը վերադառնա ու ես ուզում եմ տեսնել, թե ինչպես ամեն ինչ կդասավորվի։ Սա կարող է օրինակ լինել ինձ, որովհետև ես նույնպես ուզում եմ որքան հնարավոր է երկար խաղալ։ Չեմ պատկերացնում, որ կավարտեմ կարիերաս 30-ում»,-Ռուբյլովի խոսքն է մեջբերում Marca-ն։
Հիշեցնենք, որ 2020 թվականի մրցաշրջանում Ռուբլյովը 5 տիտղոս է նվաճել, ինչը լավագույն արդյունքն է։