«Արարատի» կազմում 1973 թվականին ԽՍՀՄ չեմպիոնի կոչումը նվաճած Սերգեյ Բոնդարենկոն խոսել է օրեր առաջ կյանքից հեռացած իր թիմակցի ՝ Արկադի Անդրիասյանի մասին: Լեգենդար ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է «Ուրարտուի» մամուլի ծառայությունը:
«Արկադին մեծ օրինակ էր բոլորի համար։ Նա այն լիդերներներից էր, որ խաղադաշտում ներդնում էր ամեն ինչ՝ հանուն թիմի, հանուն հաղթանակի ու երկրպագուների։
Նա հոյակապ ֆուտբոլիստ էր, հայկական ֆուտբոլում՝ լավագույնը։ Սա մեզ համար իսկապես մեծ ցավ է։ Ափսոսում եմ, որ ԱՄՆ-ում գտնվելուս պատճառով չհասցրի իր հետ շատ ժամանակ անցկացնել։
Մենք հպարտ ենք նրանով. Անդրիասյանը միշտ կմնա մեր սրտերում»,-ասել է Բոնդարենկոն: