«ՌԲ Լայպցիգի» կիսապաշտպան Մարսել Զաբիտցերը կարող է փոխել ակումբը։
26-ամյա կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրված է «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն։ Զաբիտցերը նույնպես հետաքրքրված է լոնդոնյան թիմ տեղափոխվելուն, հաղորդում է Sport Bild-ի լրագրող Քրիստիան Ֆալկը։
Ավստրիացին «ՌԲ Լայպցիգում» ամենաբարձրն է վարձատրվում՝ տարեկան 6 միլիոն եվրո։ Ակումբի համար բարդ է լինելու բարձրացնել աշխատավարձը։
«Տոտենհեմը» ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է մարտից։ Այդ ժամանակ կար տեղեկություն այն մասին, որ «խթանները» պատրաստ են 50 միլիոն եվրո վճարել նրա համար։
Զաբիտցերի պայմանագրի ժամկետը «ՌԲ Լայպցիգի» հետ ավարտվում է 2022 թվականին։
Այս մրցաշրջանում Զաբիտցերը 3 գնդակ է խփել ու 1 գոլային փոխանցում կատարել Բունդեսլիգայի այս մրցաշրջանում։