Դորտմունդի «Բորուսիայի» նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը հայտնվել է «Չելսիի» ուշադրության կենտրոնում, տեղեկացնում է Sky-ը:
Նշվում է, որ լոնդոնյան ակումբը հաջորդ ամռանը կփորձի ձեռք բերել 20-ամյա հարձակվողին:
Հիշեցնենք, որ նորվեգացին այս տարվա սկզբին էր «Զալցբուրգից» տեղափոխվել գերմանական ակումբ:
Հավելենք, որ Հոլանդի տրանսֆերային արժեքը 80 միլիոն եվրո: Նրա պայմանագիրը «Բորուսիայի» հետ ավարտվում է 2024 թվականին: