ՌԴ սպորտի նախարար Օլեգ Մատիցինը վստահ է, որ Ռուսաստանի առաջնությունում լեգիոներների քանակը պետք է նվազեցվի, տեղեկացնում է Sport 24-ը:
«Ես հարգանքով եմ վերաբերվում լեգիոներներին, բայց նրանց քանակը մեր ֆուտբոլում պետք է նվազեցնել:
Եթե ակումբում 5-7 լեգիոներներ են խաղում, ապա ի՞նչ պետք է անեն մեր տղաները:
Ռուսական ակումբները նախապատվությունը պետք է տան տեղի կադրերին»,- ասել է Մատիցինը:
Հիշեցնենք, որ ՌՊԼ-ում այժմ գործում է 8+17 սահմանափակումը (8 լեգիոներ):