Ա Սերիայի 14-րդ տուրում «Ռոման» սեփական հարկի տակ ընդունեց «Կալյարիին» (3-2):
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը տանտերերի մեկնարկային կազմում էր և մասնակցեց ամբողջ հանդիպմանը:
«Ռոմայի» կազմում գոլերի հեղինակներ դարձան ՝ Ժորդան Վերետուն, Էդին Ջեկոն և Ջանլուկա Մանչինին:
Այսպիսով, «Ռոման» վաստակեց 27 միավոր և բարձրացավ երրորդ հորիզոնական: