«Ռեալի» վինգեր Ռոդրիգոն «Գրանադայի» դեմ խաղում (2-0) ազդրի վնասվածք էր ստացել ու փոխարինվել առաջին կեսի վերջնամասում:
Բրազիլացի ֆուտբոլիստը գրառում է կատարել Twitter-ում հանդիպումից հետո.
«Լացը կարող է շարունակվել ողջ գիշեր, բայց առավոտյան ուրախություն է լինում: Կենտրոնանում եմ իմ ապաքինման վրա: Ես շուտով կվերադառնամ: Շնորհակալ եմ ձեր մաղթանքների համար»,-գրել է Ռոդրիգոն:
Ռոդրիգոն կարող է բաց թողնել մոտ 3 շաբաթ:
“Weeping may endure for a night, but joy cometh in the morning.” Focus on recovery and I’ll be back soon !! Thank you all for the messages … 🙌🏾⚽️ #HalaMadrid
— Rodrygo Goes (@RodrygoGoes) December 23, 2020