Իտալական Ա Սերիայի 14-րդ տուրում «Նապոլին» սեփական հարկի տակ ոչ-ոքի խաղաց «Տորինոյի» հետ: Թիմերը փոխանակեցին մեկական գնդակ:
Ջենարո Գատուզոյի գլխավորած թիմն ավելացված ժամանակում խուսափեց պարտությունից Ինսինյեի խփած գոլի շնորհիվ: Նեապոլյան թիմը չի հաղթում 3-րդ խաղում անընդմեջ: Նախորդ երկու խաղերում թիմը պարտություն է կրել:
Հիշեցնենք, որ նախորդ տուրում «Լացիոյին» պարտվելուց հետո Գատուզոն որոշել էր մինչև հաջորդ խաղը ֆուտբոլիստներին պահել ակումբի մարզաբազայում:
Այս խաղից հետո «Նապոլին» 25 միավորով 5-րդն է: