«Բավարիայի» ղեկավար կազմի անդամ Օլիվեր Կանը գովաբանել է թիմի հարձակվող Լերոյ Սանեին, տեղեկացնում է Sport Bild-ը:
«Գիտեմ, որ ֆուտբոլիստներին որոշ ժամանակ է հարկավոր նոր ակումբին ընտելանալու համար:
Լերոյը լուրջ վնասվածքից հետո է տեղափոխվել Մյունխեն, ինչը նրան թույլ չի տալիս ցուցադրել իր ողջ ներուժը»,- ասել է Կանը:
Հիշեցնենք, որ Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում Սանեն մասնակցել է 11 հանդիպման և դարձել է 3 գոլի ու 3 գոլային փոխամցման հեղինակ: