«Ֆիորենտինայի» մարզիչ Չեզարե Պրանդելին մեկնաբանել է Ա Սերիայում «Յուվենտուսի» դեմ տարած հաղթանակը:
«Որոշեցինք, որ սա հարմար խաղ էր ռիսկի դիմելու համար, հակառակ դեպքում վաղ թե ուշ գոլ բաց կթողնեինք: Այս հաղթանակը մեր երկրպագուների համար է, նրանք մեզ հետ միասին տանջվել են: Քրտնաջան աշխատանքը միշտ փոխհատուցվում է:
Ինչ վերաբերում է «Յուվենտուսին», ապա նա այս մրցաշրջանում յուրաքանչյուր մրցաշարում կպայքարի հաղթանակի համար: Պիռլոն լավ թիմ է կառուցում»,-Պրանդելիի խոսքերն է փոխանցում Football Italia-ն: