Հայաստանի ազգային հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն իր ցավակցությունն է հայտնել լեգենդար Արկադի Անդրիասյանի մահվան կապակցությամբ:
«Մեծ վշտով տեղեկացա լեգենդար հայ ֆուտբոլիստ Արկադի Անդրեասյանի մահվան մասին:
Արկադի Անդրեասյանը անգնահատելի մեծ ներդրում է ունեցել հայկական ֆուտբոլի զարգացման և միջազգային ճանաչման գործում, նրա օրինակով դաստիարակվել են ֆուտբոլային սերունդներ, ում թվին էր դասվում նաև հայրս:
Ցավակցում եմ Արկադի Անդրեասյանի ընտանիքին, հարազատներին, ընկերներին և ողջ ֆուտբոլային հանրությանը և ցավով կիսում եմ իրենց վիշտը»,- գրել է ֆուտբոլիստը:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 23-ին 73 տարեկան հասակում կյանքից հեռացել է «Արարատի» լեգենդար ֆուտբոլիստ Արկադի Անդրիասյանը։
Լեգենդար խաղացողը «Արարատի» կազմում դարձել է ԽՍՀՄ չեմպիոն ու գավաթակիր, ԽՍՀՄ հավաքականի կազմում նվաճել է Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալ։
Մարզչական կարիերայի ընթացքում էլ երկար տարիներ աշխատել է «Արարատում»։