«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը «Վալյադոլիդի» դեմ տարած հաղթանակից հետո (3-0) խոսել է թիմի ավագ Լիոնել Մեսսիի հոգեբանական վիճակի մասին:
«Արդեն շատ անգամ եմ սա ասել. տեսնում եմ, որ Մեսսին երջանիկ է այստեղ: Նրա կրեատիվությունը շատ կարևոր է մեզ համար: Կարող եք տեսնել դա, երբ նրա կողքին լավ խաղացողներ են:
Պեդրին շատ լավ խաղացող է, երբ գործում է կենտրոնում:
Պյանիչը սպասում էր իր շանսին ու այսօր գերազանց խաղ անցկացրեց: Նա հիանալի էր վերահսկում գնդակը, բայց նաև որակյալ աշխատանք տանում պաշտպանությունում»,- Կումանի խոսքերն է փոխանցում Marca-ն: