Ֆրանսիական «Լիոնի» հարձակվող Մուսսա Դեմբելեն կոտրել է ձեռքը, տեղեկացնում է Goal-ը:
Նշվում է, որ հարձակվողն արդեն ենթարկվել է վրահատության և գտնվում է վերականգնողական փուլում:
Նրա ապաքինման համար մոտ 6-8 շաբաթ անհրաժեշտ կլինի:
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի ընթացիկ մրցաշրջանում նա մասնակցել է 16 հանդիպման և դարձել է 1 գոլի հեղինակ: