Գերմանական «Բայերի» 17-ամյա կիսապաշտպան Ֆլորիան Վիրցը երկարաձգել է ակումբի հետ գործող պայմանագիրը, տեղեկացնում է Bild-ը:
Տաղանդավոր ֆուտբոլիստը «Բայերում» կմնա մինչև 2023 թվականին:
Նշենք, որ Վիրցը համարվում է գերմանական ֆուտբոլի ծագող աստղերից մեկը:
✍️🚨 Florian Wirtz has extended his contract until 2023! pic.twitter.com/zfo1IiSnHv
— Bayer 04 Leverkusen (@bayer04_en) December 23, 2020
Նա «Քյոլնի» սան է, որտեղից էլ տեղափոխվել է «Բայեր»: Վիրցը 18 հանդիպում է անցկացրել «ասպիրինայինների» կազմում և դարձել է 3 գոլի հեղինակ: