«Լիվերպուլի» նախկին ֆուտբոլիստ Ջոն Օլդրիջը մեկնաբանել է «կարմիրների» հարձակվող Մոհամեդ Սալահի՝ թիմից հեռանալու շշուկները; Հաղորդվում էր, որ 28-ամյա խաղացողը հայտնել է ընկերներին «Ռեալ» տեղափոխվելու ցանկության մասին:
«Եթե դու Սալահի մակարդակի ֆուտբոլիստ ես, ապա քեզ միշտ կապելու են «Ռեալի», «Բարսելոնայի» և այլ թոփ ակումբների հետ: Հաջորդը Հարի Քեյնն է, որովհետև «Տոտենհեմը» սկսել է հանձնել: Սադիո Մանեի մասին ևս շատ են խոսում: Նա աշխարհի լավագույն հարձակվողներից մեկն է:
Սալահի փոխարեն ես կատեի «Ռեալը» Չեմպիոնների լիգայի եզրափակիչում Ռամոսի հետ միջադեպից հետո: Ամեն ինչ կախված է Կլոպից ու նրանից, թե ինչ է ուզում նա: Մարզչին պետք է վստահել նման իրավիճակներում: Հիմա ֆուտբոլիստները շատ ուժեղ են, ու եթե նրանք ցանկանում են հեռանալ, ապա կանեն դա»,-Օլդրիջի խոսքն է մեջբերում Liverpool Echo-ն:
2018 թվականին «Ռեալի» դեմ Չեմպիոնների լիգայի եզրափակիչում (1-3) Սալահը չկարողացավ շարունակել խաղը Սերխիո Ռամոսի հետ պայքարում ուսը վնասելուց հետո: