«Լիվերպուլը» մտադիր չէ բաց թողնել թիմի հարձակվող Մոհամեդ Սալահին՝ չնայած այն շշուկներին, որոնց համաձայն՝ եգիպտացին կարող է հեռանալ, հաղորդում է Goal.com-ը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ անգլիական ակումբը ցանկանում է պահել թիմում 28-ամյա խաղացողին ու մտադիր են նոր պայմանագիր առաջարկել Սալահին: Ներկա պայմանագիրը նախատեսված է մինչև 2023 թվականը:
Սալահը շաբաթական 200 հազար ֆունտ ստերլինգ է ստանում: Ավելի վաղ Սալահը հրապարակայնորեն դժգոհել էր, որ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 6-րդ տուրի «Միթյուլանդի» (1-1) դեմ խաղում Յուրգեն Կլոպը թիմի ավագ էր ընտրել Տրենտ Ալեքսանդր-Առնոլդին, այլ ոչ թե իրեն: