«Լիվերպուլի» եգիպտացի հարձակվող Մոհամեդ Սալահն իր ընկերներին հայտնել է, որ ցանկանում է տեղափոխվել «Արքայական ակումբ», տեղեկացնում է Daily Mail-ը:
Նշվում է, որ լիվերպուլյան ակումբը մտադիր է բավական մեծ գումար պահանջել իր առաջատարի համար:
Հիշեցնենք, որ Սալահի պայմանագիրը «Լիվերպուլի» հետ ավարտվում է 2023 թվականին:
Ընթացիկ մրցաշրջանում նա մասնակցել է 21 հանդիպման և դարձել է 16 գոլի հեղինակ: