Հայտնի են դարձել ATP-ի 2020 թվականի մրցանակների հաղթողների անունները։
Տարվա խաղացող – ռեյտինգի առաջին համար Նովակ Ջոկովիչ․
Տարվա լավագույն զույգ – ռեյտինգի առաջին համար Մատե Պավիչ և Բրունո Սուարես․
Տարվա վերադարձ – Վաշեկ Պոսպիշիլ․ վնասվածքից հետո նա վերադարձավ թոփ-100 ու դուրս եկավ երկու եզրափակիչ․
Տարվա առաջընթաց – Անդրեյ Ռուբլյով․ տարին սկսել է 23-րդ տեղում, հիմա 8-րդն է․ հաղթել է 5 տիտղոս․ սա լավագույն արդյունքն է․
Տարվա նորեկ – Կառլոս Ալկարաս․ 17 տարեկան, հաղթել է 3 «Չելենջերում»․
Ստեֆան Էդբերգի մրցանակ մարզական կարգապահության ու արդար խաղի համար – Ռաֆայել Նադալ․
Երկրպագուների սիրելի խաղացող – Ռոջեր Ֆեդերեր․ հաղթում է մրցանակը 18-րդ անգամ․
Երկրպագուների սիրելի խաղացողներ զուգախաղում – Ջեյմի Մարեյ և Նիլ Սկուպսկի․
Արտուր Էշի մրցանակ մարդկության և բարեգործության համար – Ֆրենսիս Տիաֆո․
Տարվա մարզիչ – Ֆերնանդո Վիսենտե (Անդրեյ Ռուբլյովի մարզիչ)։