Ա Սերիայի 13-րդ «Ռոման» հյուրընկալվել էր «Ատալանտային» ու խոշոր հաշվով պարտություն կրեց։ Խաղն ավարտվեց 4-1 հաշվով։
Թեպետ հաշիվը բացեցին հռոմեացիները, բայց տանտերերը կարողացան ուշքի գալ բաց թողած գոլից հետո ու ջախջախիչ հաղթանակով ավարտել խաղը։
Խաղի արդեն 3-րդ րոպեին Հենրիխ Մխիթարյանի փոխանցումից հետո հաշիվը բացեց Էդին Ջեկոն։ Երկրորդ կեսում՝ 59-րդ րոպեին Սապատան հավասարեցրեց հաշիվը։ 70-րդ րոպեին Գոսենսը առաջ մղեց տանտերերին, 2 րոպե անց աչքի ընկավ Մուրիելը, իսկ հիմնական ժամանակի ավարտից 5 րոպե առաջ Իլիչիչը դրեց հանդիպման վերջակետը։
Այս խաղից հետո «Ռոման» 24 միավորով 4-րդ տեղում է, իսկ «Ատալանտան» 21 միավորով բարձրացավ 7-րդ հորիզոնական։