«Ատլետիկոն» նոր պայմանագիր կառաջարկի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեին: Այս մասին հայտնում է Marca-ն:
Նշվում է, որ «Ատլետիկոյի» ղեկավարությունը թիմի համար ավելի հարմար մարզիչ չի տեսնում:
Ակումբի հետ Սիմեոնեի գործող պայմանագիրն ավարտվում է 2022-ի ամռանը:
Այս մրցաշրջանում «Ատլետիկոն» Իսպանիայի առաջնության առաջատարն է: