«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ցանկանում է լոնդոնյան թիմում տեսնել «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչին, հաղորդում է OK Diario-ի լրագրող Էդուարդո Ինդան։
Պորտուգալացի մասնագետը կապ է հաստատել 35-ամյա խաղացողի հետ, որպեսզի քննարկի նրա վերադարձը լոնդոնյան թիմ։
Մոդրիչի պայմանագրի ժամկետը «արքայական» ակումբի հետ ավարտվում է 2021 թվականի ամռանը։ Ավելի վաղ «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը խնդրել էր ակումբի ղեկավարությանը երկարաձգել այն։
Մոդրիչը 2008-2012 թվականների ընթացքում հանդես է եկել «Տոտենհեմում», որտեղից էլ տեղափոխվել է «Ռեալ Մադրիդ»։