Բունդեսլիգայի 13-րդ տուրի շրջանակում «Բայերը» հյուրընկալեց «Բավարիային» (1-2)։
Պատրիկ Շիկի 14-րդ րոպեին խփած գնդակին, «Բավարիայի» կազմում պատասխանեց Ռոբերտ Լևանդովսկին:
Իսկ արդեն խաղավարտին, լեհ հարձակվողը դարձավ իր թիմի հաղթական գնդակի հեղինակը:
Այսպիսով, Հանս-Դիտեր Ֆլիկի թիմը վաստակեց 30 միավոր և գլխավորեց Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակը: