Լա լիգայի 14-րդ տուրի շրջանակում «Բարսելոնան» ընդունեց «Վալենսիային» (2-2):
Դիակաբիի 29-րդ րոպեին խփած գնդակին, տանտերի կազմում պատասխանեց Լեո Մեսսին:
Արգենտինացու 11-մետրանոցից կատարած հարվածը «Վալենսիայի» դարպասապահը հետ մղեց, սակայն, գնդակն այդուհանդերձ վերադարձավ Լեոյի մոտ և նա գլխի հարվածով գրավեց դարպասը:
Երկրորդ խաղակեսի 52-րդ րոպեին Արաուժոն հաշվի մեջ առաջ մղեց կատալոնական ակումբին, իսկ հյուրերի հարձակվող Մաքսիմիլիանո Գոմեսը ՝ հավասարեցրեց այն:
Այսպիսով, «Բարսելոնան» վաստակեց 21 միավոր ՝ շարունակելով զբաղեցնել 5-րդ հորիզոնականը: