ԱՊԼ-ի 14-րդ տուրի շրջանակում «Լիվերպուլը» գերխոշոր հաշվով հաղթեց «Քրիսթալ Փելասին» (0-7):
ԱՊԼ-ում սա Յուրգեն Կլոպի 127-րդ հաղթանակն էր ՝ 196 անցկացրած հանդիպումներից:
Այսպիսով, գերմանացի մասնագետը շրջանցեց լիվերպուլյան ակումբի նախկին մարզիչ Ռաֆայել Բենիտեսին, ով 126 հաղթանակ էր տարել 228 հանդիպումներում:
127 — This was Jürgen Klopp’s 127th league victory in charge of Liverpool, overtaking Rafael Benítez (126) as the Reds boss with the most wins in Premier League history. Icon. pic.twitter.com/NR7AM7o51N
— OptaJoe (@OptaJoe) December 19, 2020
Հիշեցնենք, որ այս հաղթանակից հետո, «Լիվերպուլը» վաստակեց 31 միավոր և շարունակում է գլխավորել ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակը: