ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը կարող է ավելի արագ ապաքինվել վնասվածքից, քան սպասվում էր: Բրազիլացին Լիգա 1-ի 14-րդ տուրի՝ «Լիոնի» դեմ խաղում (0-1) վնասվածք էր ստացել՝ խուսափելով կոտրվածքից:
Փարիզցիների գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը մամուլի ասուլիսի ժամանակ ասել էր, որ Նեյմարը կարող է վերադառնալ արդեն «Լիլի» դեմ խաղում:
«Չեմ կարող ասել. «Ոչ, նա չի խաղա այդ խաղին»: Նրա՝ խաղադաշտում հայտնվելը լրիվ հավանական է»,- Տուխելի խոսքերն է փոխանցում France24-ը: