ՌՊԼ-ի 19-րդ տուրի շրջանակում «Խիմկին» ընդունեց «Լոկոմոտիվին» (3-2):
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Արշակ Կորյանը տանտերերի մեկնարկային կազմում էր և խաղադաշտում անցկացրեց 64 րոպե:
Խաղի մեկնարկում գոլի հեղինակ դարձավ հյուրերի լեհ կիսապաշտպան Գժեգեժ Կրիխովյակը:
26-րդ րոպեին Կորյանն իրացրեց նշանակված 11-մետրանոց հարվածը ՝ հավասարեցնելով հանդիպման հաշիվը:
«Լոկոմոտիվին» 37-րդ րոպեին հաշվի մեջ առաջ մղեց բրազիլացի պաշտպան Մուրիլոն:
Հանդիման վերջում «Խիմկիի» ֆուտբոլիստները ոչ միայն կարողացան փրկվել պարտությունից, այլև ՝ հաղթանակ կորզեցին:
Գոլերի հեղինակներ դարձան ՝ Իլյա Կուխարչուկը և Ալեքսանդր Դոլգովը: