«ՌԲ Զալցբուրգի» կիսապաշտպան Դոմինիկ Սոբոսլային հեռացել է թիմից և կարիերան կշարունակի Գերմանիայում: 20-ամյա ֆուտբոլիստը պայմանագիր է կնքել «ՌԲ Լայպցիգի» հետ: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
Հունգարացի ֆուտբոլիստի հետ պայմանագիրն ուժի մեջ է մինչեւ 2025 թվականը: Նոր թիմում Սոբոսլային կխաղա 17-րդ համարի ներքո:
Ըստ գերմանական ակումբի, կիսապաշտպանը «Լայպցիգի» կազմում կկարողանա իր նորամուտը նշել Դորտմունդի «Բորուսիայի» հետ խաղից հետո, որը նախատեսված է 2021 թվականի հունվարի 9-ին:
Ընթացիկ մրցաշրջանում Սոբոսլային 20 խաղ է անցկացրել «Զալցբուրգի» կազմում ՝ դառնալով ութ գոլի եւ 10 գոլային փոխանցման հեղինակ: