«Բավարիան» Բունդեսլիգայի 12-րդ տուրում սեփական հարկի տակ 2-1 հաշվով առավելության հասավ «Վոլֆսբուրգի» նկատմամբ:
Ակումբի պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ 1981 թվականից հետո սա առաջին դեպքն է, երբ մյունխենյան թիմը տնային խաղերում անպարտելի է մնում ողջ տարվա ընթացքում:
2020 թվականին «Բավարիան» պարտություն չի կրել «Ալիանս Արենայում»: Մյունխենյան թիմը 18 հաղթանակ է տարել ու 3 անգամ խաղացել է ոչ-ոքի:
Անցած մրցաշրջանում «Բավարիան» հաղթել է Չեմպիոնների լիգայում, Բունդեսլիգայում և Գերմանիայի գավաթում: