Իտալիայի Ա Սերիայի 12-րդ տուրի շրջանակում «Յուվենտուսը» սեփական հարկի տակ ընդունեց «Ատալանտային» (1-1):
Ֆեդերիկո Կիեզայի խփած գնդակին (29), հյուրերը պատասխանեցին Ռեմո Ֆրոյլերի գոլով (57):
Այսպիսով, «Յուվենտուսը» վաստակեց 24 միավոր և «Ինտերի» հետ կիսում է երկրորդ հորիզոնականը: «Ատալանտան» իր ակտիվում ունի 18 միավոր և զբաղեցնում է 9-րդ հորիզոնականը: