«Ատալանտայի» կիսապաշտպան Ալեխանդրո Գոմեսը կարող է կարիերան շարունակել «Ինտերում», եթե հեռանա ներկայիս ակումբից: Հաղորդում է Corriere della Sera-ն:
Աղբյուրի համաձայն, դանիացի Քրիստիան Էրիկսենը, ով խնդիրներ ունի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեի հետ, կարող է Գոմեսի փոխարեն Միլանից տեղափոխվել Բերգամո: Գործարքը կարող է կայանալ արդեն ձմռանը: Հնարավոր է, որ երկու ֆուտբոլիստներն էլ 6 ամսվա վարձավճարով տեղափոխվեն նոր ակումբներ:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Գոմեսը կոնֆլիկտ է ունեցել «Ատալանտայի» մարզիչ Ջան Պիերո Գասպերինիի հետ: