Բունդեսլիգայի 12-րդ տուրի շրջանակում «Բորուսիա» Դորտմունդը հյուրընկալվել էր «Վերդերին»:
Հանդիպման 12-րդ րոպեին հյուրերին առաջ մղեց Ռաֆայել Գերեյրուն։ 28-րդ րոպեին Կևին Մյուվալդը հավասարեցրեց հանդիպման հաշիվը։
78-րդ րոպեին Մարկո Ռոյսը 11-մետրանոցից վրիպելուց հետո երկրորդ փորձից գնդակն ուղարկեց մրցակցի դարպասը՝ առաջ մղելով «Բորուսիա» Դորտմունդին։
Դորտմունդցիները 2-1 հաշվով առավելության հասան մրցակցի նկատմամբ։ Այս արդյունքից հետո «Բորուսիա» Դորտմունդը միավորների քանակը հասցնում է 22-ի ու բարձրանում է 4-րդ հորիզոնական։