Հայաստանի հավաքականի և «Հոֆենհայմի» կիսապաշտպան Սարգիս Ադամյանը ապաքինվել է կորոնավիրուսից ու վերսկսել մարզումները։
Գերմանական թիմը լուսանկար է հրապարակել Ադամյանից ու տեղեկացրել, որ հայ կիսապաշտպանը վերսկսել է մարզումները։
«Մենք գիտենք, որ դուք սպասում էիք սրան։ Սարգիսը վերադարձել է»,-ասված է լուսանկարի նկարագրության մեջ։
Ադամյանի մոտ կորոնավիրուս էր հաստատվել նոյեմբերին Հայաստանի հավաքականի ճամբարում։ Ընթացիկ մրցաշրջանի մեծ մասը Ադամյանը բաց է թողել վնասվածքի պատճառով։