«Սանտիագո Բեռնաբեու» ստադիոնում շարունակվում են վերանորոգման աշխատանքները։
AS-ը գրում է, որ «Ռեալը» «Ատալանտայի» հետ Չեմպիոնների լիգայի 1/8-րդ եզրափակիչի պատասխան խաղը, որը նախատեսված է մարտի 16-ին, չի կայանալու «Սանտիագո Բեռնաբեուում»։
Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որ «Ատալանտայի» դեմ խաղում «արքայական» ակումբը կարող է վերադառնալ «Սանտիագո Բեռնաբեու»։
Հիշեցնենք, որ ներկա պահին «Ռեալը» տնային խաղերն անցկացնում է «Վալդեդեբաս» մարզաբազայի «Ալֆրեդո դի Ստեֆանո» ստադիոնում։