Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդը իր հիացմունքն է հայտնել Մինո Ռայոլայի կատարած աշխատանքով, տեղեկացնում է Goal-ը:
«Ռայոլան ֆանտաստիկ գործակալ է, ով իր հաճախորդի համար սարեր կարող է շուռ տալ:
Դեռ չեմ ցանկանում խոսել իմ ապագայի մասին. երջանիկ եմ Դորտմունդում:
Վստահ եմ ՝ նա իմ հաջողությունների գրավականն է»,-ասել է Հոլանդը:
Հիշեցնենք, որ նորվեգացին արժանացավ «Golden Boy» մրցանակին:
Հավելենք, որ Հոլանդը նախորդ ձմռանը 20 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվեց դորտմունդյան ակումբ: