Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ավարտվեց հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի գավաթի անհատական խաղարկությունը։
Հայաստանի ազգային հավաքականը 51 երկրների պայքարում 69 միավորով գրավել է 6-րդ տեղը՝ իրենից հետ թողնելով 60 միավոր վաստակած Ադրբեջանին:
Նշենք, որ մրցումների վերջին օրը Հայաստանից բրոնզե մեդալների համար պետք է պայքարեին Արթուր Ալեքսանյանը (97 կգ) և գերծանրքաշային Դավիթ Օվասափյանը։
Ալեքսանյանը առողջական խնդիրների պատճառով մրցագորգ դուրս չեկավ:
Դավիթ Օվասափյանը մրցեց ուկրաինացի Միկոլան Կուչմանի հետ: Մեր ըմբիշը հաղթում էր 2-1 հաշվով, սակայն վերջին վայրկյանին կորցրեց զգոնությունը և արդյունքում պարտվեց՝ 2-3:
Այսպիսով Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը հայրենիք կվերադառնա երկու մեդալով ` Մալխաս Ամոյանը (72 կգ) արծաթե, իսկ Սլավիկ Գալստյանը (67 կգ ) բրոնզե մեդալով։