39-ամյա Ռոջեր Ֆեդերերը ճանաչվել է Շվեյցարիայի պատմության լավագույն մարզիկ։
Կարիերայի ընթացքում Ֆեդերերը 20 անգամ հաղթել է Մեծ սաղավարտի մրցաշարերում (կիսում է ռեկորդը Ռաֆայել Նադալի հետ), նվաճել է 103 տիտղոս (զիջում է միայն Ջիմի Կոնորսին) ու տարել 1242 հաղթանակ։ Այս ցուցանիշով ևս նրանից առաջ միայն Ջիմի Կոնորսն է։
Ֆեդերերը 310 շաբաթ եղել է Աշխարհի առաջին ռակետ։ Այս ռեկորդը մարտին կարող է թարմացնել Նովակ Ջոկովիչը։
HUGE CONGRATS @rogerfederer — best Swiss sportsman ever! #SportAwards #Switzerlandhasamazingsportspeople pic.twitter.com/Ubee4ySrVk
— Swiss Tennis (@swiss_tennis) December 13, 2020