«Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Նեյմարը խոսել է վնասվածքի մասին, որը ստացել էր «Լիոնի» դեմ խաղում (0-1):
Նեյմարը հեռացավ դաշտից պատգարակի օգնությամբ։ Բրազիլացին լացում էր հարվածից հետո։
«Դրանք ցավի, հուսահատության, վախի արցունքներ էին։ Այդ պահին ունեցա վիրահատության, հենակներով քայլելու ու այլ վատ հիշողություններ։
Ամեն ինչ կարող էր ավելի վատ լինել, բայց Աստված պահեց ինձ լուրջ վնասվածքից։ Կապաքինվեմ ու կփորձեմ վերադառնալ որքան հնարավոր է շուտ»,-գրել է Նեյմարը Instagram-ի «սթորի» բաժնում տեղադրած լուսանկարում։