«Յուվենտուսի» փոխնախագահ Պավել Նեդվեդը մեկնաբանել է ՉԼ վիճակահանության արդյունքները. թուրինյան ակումբը կհանդիպի «Պորտուին»:
«Չենք կարող մտածել մրցակցին թերագնահատելու մասին: Արդեն նախորդ տարի ասել եմ, որ այս բոլոր թիմերը սովորել են ՉԼ-ում հանդես գալուն:
Սպասում եմ, որ «Պորտուի» դեմ խաղը շատ բարդ կլինի, ճանաչում եմ մարզչին, որի հետ խաղացել եմ «Լացիոյում»: Նա հիանալի մարզիչ է, որը շատ կազմակերպված սխեմայով է խաղում 3-5-2: Եվ, հավանաբար, դժվար խաղ կլինի»,- Նեդվեդի խոսքերն է փոխանցում Calciomercato-ն: