Le Parisien-ը հրապարակել է ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարի բուժզննման արդյունքները: Ֆուտբոլիստը վնասվածք էր ստացել Լիգա 1-ի 14-րդ տուրի՝ «Լիոնի» դեմ խաղում (0-1):
Հանդիպման վերջնամասում մրցակցի ֆուտբոլիստ Տիագո Մենդեշը սահանկումով կասեցրեց Նեյմարի առաջխաղացումը, որը խաղադաշտը լքեց պատգարակի վրա:
Աղբյուրի տեղեկացմամբ՝ Նեյմարը խուսափել է վնասվածքից: Նշվում է, որ հստակ ախտորոշումը հայտնի կլինի ավելի ուշ, երբ ֆուտբոլիստը ՄՌՏ հետազոտություն անցնի: