Բռնցքամարտի միջազգային ասոցիացիայի հերթական կոնգրեսում Ումար Կրեմլյովն ընտրվել է AIBA-ի նախագահ: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
Հաղորդվում է, որ Կրեմլյովն ընտրվել է ձայների մեծամասնությամբ:
«Շնորհավորում ենք Ումար Նազարովիչին և մաղթում բեղմնավոր աշխատանք: Հիշեցնենք, որ ՀԲՖ-ն նույնպես պաշտպանում էր Կրեմլյովի թեկնածությունը»,-ասված է պաշտոնական հաղորդագրության մեջ: