«Ռոման» 5-1 հաշվով հաղթեց «Բոլոնիային» Իտալիայի Ա սերիայի 11-րդ տուրի խաղում։ Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը 44-րդ րոպեին դարձավ գոլի հեղինակ։
Սա հայ կիսապաշտպանի 7-րդ գոլն է «Ռոմայի» կազմում անցկացրած վերջին 8 խաղերում բոլոր մրցաշարերում։
Ա սերիայի ընթացիկ մրցաշրջանում Մխիթարյանը 6 գոլ է խփել 11 խաղերում։ «Ռոմայի» հայ կիսապաշտպանը հռոմեական թիմի լավագույն ռմբարկուն է Ա սերիայում։