«Ռոման» ֆուտբոլի Իտալիայի Ա սերիայի 11-րդ տուրում հյուրընկալվել էր «Բոլոնիային»։
Խաղի 5-րդ րոպեին «Ռոման» առաջ անցավ հաշվի մեջ։ Ինքնագոլ գրանցեց Անդրեա Պոլին։ 5 րոպե անց Էդին Ջեկոն կրկնապատկեց հյուրերի առավելությունը։ Եվս 5 րոպե անց հաշիվը խոշոր դարձրեց Լորենսո Պելեգրինին։
«Բոլոնիան» 24-րդ րոպեին կրճատեց հաշվի տարբերությունը։ Ինքնագոլ գրանցեց Բրիան Քրիստանտեն։ 35-րդ րոպեին Հենրիխ Մխիթարյանի փոխանցումից հետո աչքի ընկավ Ջորդան Վերետուն։ 44-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Հենրիխ Մխիթարյանը։
Երկրորդ կեսում դարպասի գրավումներ չարձանագրվեցին։ «Ռոման» հաղթեց 5-1 հաշվով։ Այս արդյունքից հետո Պաուլո Ֆոնսեկայի թիմը միավորների քանակը հասցնում է 21-ի ու 5-րդն է մրցաշարային աղյուսակում։