«Էվերթոնի» կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը բաց կթողնի Պրեմիեր լիգայի 12-րդ տուրի «Չելսիի» դեմ խաղոը: Այս մասին հայտարարել է թիմի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին:
«Խամեսը բաց կթողնի խաղը: Նախորդ խաղում նա թեթև վնասվածք ուներ և այս շաբաթ չի մարզվել: Այս խաղում մենք չենք ցանկանում նրան ռիսկի ենթարկել»,-ասել է Անչելոտին:
«Էվերթոն»-«Չելսի» հանդիպումը կկայանա դեկտեմբերի 13-ին: