«Միլանի» գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլին ԵԼ խմբային փուլի 6-րդ տուրում Պրահայի «Սպարտային» նվազագույն հաշվով հաղթելուց հետո մեկնաբանել է այն փաստը, որ այս տարվա մարտից ի վեր «ռոսոներիները» միայն մեկ պարտություն են կրել՝ «Լիլից» նոյեմբեր ամսին (0-3):
«Ես հավատում եմ խաղացողներին, որովհետև մենք համախմբված թիմ ունենք, բայց, իհարկե, մարտին չէինք մտածում, որ նման արդյունքի կհասնենք:
Մենք մեր ուժերը լիովին ներդնում ենք խաղերին, տեղում նրանց մասին մոռանում ու պատրաստվում մյուս մրցակցին: Դրանք մեր ամենաուժեղ որակներն են:
Ընդ որում այն խաղացողները, որոնք այնքան էլ հաճախ խաղադաշտ դուրս չեն գալիս մեզ համար ամենակարևորն են: Նրանք մեզ օգնում են խիտ օրացույցի դեպքում մարզումների ու խաղերի ժամանակ պահել բարձր տեմպը»,- Պիոլիի խոսքերն է փոխանցում Football Italia-ն: